211652_close_icon
views-count2326 դիտում article-date 11:19 12-07-2020

Հակակառավարական ցույցեր Բելգրադում և Սոֆիայում

Հինգերորդ օրն են շարունկավում հակակառավարական բողոքի ցույցերը Բելգրադում։ Երեկ այն համեմատաբար հանգիստ էր և ավարտվեց առանց միջադեպերի: Այս անգամ ցույցը այնքան զանգվածային չէր, որքան նախորդ օրերին: Հաղորդում է [url=https://ru.euronews.com/2020/07/12/balkan-protests]euronews[/url]-ը։ Սերբիայի խորհրդարանում հավաքված ցուցարարներից ոմանք արտահայտեցին իրենց անհամաձայնությունը սանիտարական սահմանափակումների վերաբերյալ, ինչ-որ մեկը դեմ էր բնակչության զանգվածային պատվաստումներին, ինչը վերջերս հայտարարեց երկրի նախագահ Ալեքսանդր Վույշիչը: Հիշեցնենք, որ ուրբաթ լույս շաբաթ գիշերը անկարգությունների և բախումների հետևանքով, ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ մարդկանց և ցուցարարներին ցրել է արցունքաբեր գազով և մահակներով: Անհանգստությունները տարածվել են նաև Բուլղարիայում: Շաբաթ օրը Նախագահ Ռումեն Ռադևը պահանջել է կառավարության և երկրի գլխավոր դատախազի հրաժարականը: Սոֆիայում և այլ քաղաքներում խաղաղ բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Լուրջ միջադեպեր չեն գրանցվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր