211652_close_icon
views-count3662 դիտում article-date 23:30 11-07-2020

Տիգրանակերտի արշավախումբը պեղել է Մարտակերտի Րաֆֆու փողոցում բացված սալարկղային դամբարանը

Հնագետ Համլետ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հնագիտությունը համավարակի պայմաններում: Վաղքրիստոնեական սալարկղային նորահայտ թաղում Մարտակերտում: Արցախ-Ուտիքյան ատափաստանի Տիգրանակերտին հարող տարածքները խիստ առատ են վաղքրիստոնեական բնակատեղիներով և դամբարանադաշտերով: Հատկապես նշելի են սարկոֆագային և սալարկղային թաղումները: Այսօր՝ հուլիսի 11-ին Տիգրանակերտի արշավախմբի մի ջոկատը (Համլետ Պետրոսյան, Տատյանա Վարդանեսովա) պեղեց շինարարության ժամանակ Մարտակերտի Րաֆֆու փողոցում բացված սալարկղային դամբարանը: Կմախքը մշակելուց հետո այն կհանձնվի Մարտակերտի պատմա-երկրագիտական թանգարան, այդտեղ կտեղափոխվեն նաև թաղման սալերը՝ համալրելու թանգարանային ցուցադրությունը: Հատուկ շնորհակակլություն պատմական միջավայրի պահպանության Մարտակերտի շրջանային ծառայության պետ Ավետիք Աղաբեկյանին և քաղաքաին իշխանություններին՝ աջակցության համար»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր