211652_close_icon
views-count6657 դիտում article-date 20:13 11-07-2020

Փրկարարները հայտնաբերել են Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած 37-ամյա քաղաքացու դին

Աղձք գյուղի Արզնի-Շամիրամ ջրանցքում ժամը 18։44-ին փրկարարները հայտնաբերել են Արայիկ Հ․-ի (ծնված 1983 թ․) դին: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Հուլիսի 11-ին, ժամը 09։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղձք գյուղի Արզնի-Շամիրամ ջրանցքը քաղաքացի է ընկել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են 12 փրկարար-ծառայող, «Ջրառ» ՓԲԸ-ի 15 աշխատակից և գյուղի 20 բնակիչ։

Նմանատիպ նյութեր