1907 դիտում
22:02 11-07-2020
Խախտումների ծավալը քչացել է, բայց դրանք կան. ՍԱՏՄ
ՍԱՏՄ ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում շարունակվում է նաև հանգստյան օրերին. այսօր իրականացված մշտադիտարկումների ու կրկնայցերի ընթացքում հայտնաբերված խնդիրներն արձանագրվել են և կներկայացվեն պարետատան քննարկմանը:
Մասնավորապես, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներում, իրացման ցանցում, սննդամթերքի արտադրություններում անցկացված ստուգայցերը փաստել են, որ որոշ ընկերություններ դեռ թերանում են ՀՀ պարետի որոշումներ անվերապահ կատարման հարցում. աշխատողների կողմից դիմակ չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքերն ամենահաճախ դիտարկվողն են:
Արձանագրվել են նաև ջերմաչափման և գրանցամատյանի վարման, անձանց միջև սահմանված հեռավորությունը պահելուն միտված գծանշումների հետ կապված խախտումներ, ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայություն սանհանգույցում, չի պահպանվել ժամը 10-12-ը միայն թոշակային տարիքի անձանց սպասարկելու նորմը:
Այսօր, ՍԱՏՄ տեսուչների լայնածավալ դիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով, հանրապետությունում 24 ժամով կասեցվել է երեք տասնյակից քիչ ավելի տնտեսավարողների գործունեությունը:
ՍԱՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել պարետի որոշմամբ սահմանված անվտանգության նորմերը, ինչը կորոնավիրուսի դեմ պայքարի տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունի։ Դրանց շրջանցումը հանգեցնելու է անխուսափելի կասեցումների:
Նմանատիպ նյութեր
903 դիտում
08:26 01-09-2015
Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը քչացել է մոտ 3 անգամ. «ՀԺ»
1554 դիտում
09:30 26-02-2015
Չնայած պոպուլիզմի դրսևորումները չեն փոխվել, բայց այդ ճառերը լսողների քանակն է քչացել. Առավոտ. խմբագրական
778 դիտում
19:11 23-03-2023
Վեց ԲԿ-ում արձանագրված խախտումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 542 մլն դրամ. ՊՎԾ
Այս բաժնից
394 դիտում
18:47 25-04-2024
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
439 դիտում
18:36 25-04-2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
394 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին