211652_close_icon
views-count2687 դիտում article-date 17:43 11-07-2020

«Ուրարտուն» առողջություն է մաղթել «Լոռիի»՝ կորոնավիրուսով վարակված անդամներին

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ առողջություն մաղթելով «Լոռիի» 17 անդամներին, որոնք վարակվել են կորոնավիրուսով: «Նախօրեին տեղեկացանք, որ «Լոռի» ֆուտբոլային ակումբի անձնակազմի 17 անդամների՝ այդ թվում ֆուտբոլիստների, մարզիչների և աշխատակազմի ներկայացուցիչների կորոնավիրուսային թեստերը դրական պատասխան են ունեցել։ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շուտափույթ և անհետևանք ապաքինում է մաղթում վանաձորյան ակումբի ներկայացուցիչներին».- նշված է «Ուրարտուի» տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր