211652_close_icon
views-count3615 դիտում article-date 23:11 10-07-2020

Անհավանական խաղում «Նոան» հաղթեց «Արարատ-Արմենիային» ու նվաճեց Հայաստանի գավաթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Vbet Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչում անհավանական համեր տվեցին «Նոան» և «Արարատ-Արմենիան»։ Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց Ուգոչուկվու Լուիս Օգանան։ 24-րդ րոպեին Ալան Տատաևը խաղընկերոջից եկած անդրադարձից հետո գրավեց սեփական դարպասը։ 29-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Յուսուֆ Օտուբանջոն։ 39-րդ րոպեին Մաքսիմ Մայրովիչը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն երկու րոպե անց Լուիս Օգանան դուբլ գրանցեց։ Առաջին կեսից հետո «Արարատ-Արմենիան» հաղթում էր 4-1 հաշվով ու թվում էր ամեն ինչ ավարտված է այս խաղում։ Սակայն 2-րդ կեսում ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։ 56-րդ րոպեին Վլադիմիր Ազարովը կրճատեց հաշվի տարբերությունը։ 60-րդ րոպեին Միխայիլ Կովալենկոն հաշիվը դարձրեց 3-4։ 67-րդ րոպեին Դանու Սպատարուն հաշիվը հավասարեցրեց՝ 4-4։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 114-րդ րոպեին Վլադիմիր Ազարովը «Նոայի» 5-րդ գոլը խփեց ու երբ թվում էր, թե ամեն ինչ ավարտված է «Արարատ-Արմենիան» նույնպես խփեց 5-րդ գոլը։ Լրացուցիչ ժամանակն ավարտվեց 5-5 հաշվով։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավել դիպուկ գտնվեցին «Նոայի» ֆուտբոլիստները՝ 7-6։ Այսպիսով, «Նոան» նվաճում է Vbet Հայաստանի գավաթը։ Սա նորաստեղծ ակումբի առաջին տիտղոսն է, հայտնում է [url=https://armsport.am/2020/07/10/%d5%a1%d5%b6%d5%b0%d5%a1%d5%be%d5%a1%d5%bf%d5%a1%d5%ac%d5%ab-%d6%84%d5%a1%d5%b4%d5%a2%d5%a5%d6%84-%d5%ad%d5%a5%d5%b6%d5%a9%d5%a1%d5%a3%d5%b8%d6%82%d5%b5%d5%b6-%d5%a5%d5%a6%d6%80%d5%a1%d6%83%d5%a1/]Armsport.am[/url]-ը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր