211652_close_icon
views-count3601 դիտում article-date 23:09 10-07-2020

Հայաստանի շատրվանները մինչև համաճարակի ավարտը չեն գործարկվի․ Հակոբ Կարապետյան․ NEWS.am

Այս տարի չեն միացվել Երևան քաղաքի և մնացած մարզերի շատրվանները, դրանք չեն միացվի մինչև համաճարակը չվերանա: Այս մասին [url=https://news.am/arm/news/590581.html]NEWS.am[/url]-ին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից: Նա նշեց, որ դա պայմանավորված է պարետի որոշմամբ․ «Քաղաքապետարանը մարտ ամսվա վերջին ստացել է ուղեցույց՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ստորագրությամբ, որի կետերից մեկում գրված է «մինչև համաճարակային իրավիճակի վերջնական ավարտն արգելվում է շատրվանային տնտեսության օգտագործումը»։ Կարապետյանի խոսքով որոշման հիմքերը բժշկագիտական տեսանկյունից արդարացված են, քանի որ դա վարակի տարածման միջոց է, կամ ռիսկային գործոն։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/590581.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր