211652_close_icon
views-count4837 դիտում article-date 22:57 10-07-2020

ՌԴ-ում արձագանքել են Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու մասին Թուրքիայի որոշմանը

Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու մասին որոշումը կարող է ուժեղացնել տարածաշրջանում մահմեդական և քրիստոնյա բնակչության պառակտումը և հանգեցնել բողոքի ակցիաների։ Նման տեսակետ է հնչեցրել ՌԴ Դաշնային խորհրդի կոմիտեի միջազգային գործերով նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, գրում է [url=https://www.kp.ru/online/news/3938601/]«Կոմսոմոլսկայա պրավդա»[/url] թերթը։ «Տաճարը մզկիթի վերածելն ավելի մեծ պառակտում կառաջացնի մահմեդական բնակչության և քրիստոնյա հոգևորականների միջև։ Դա սխալ որոշում է։ Այդ որոշման պատճառով Տիրոջ գերեզմանի տաճարը կարող է փոխանցվել այլ դավանանքի ներկայացուցիչների։ Դա վատթարացնում է իրավիճակն ամբողջ աշխարհում և կարող է զանգվածային բողոքի ալիքներ առաջացնել քրիստոնյա բնակչության շրջանում»,-ասել է Ջաբարովը։ Նրա խոսքով՝ պարզ չէ, թե այդ որոշմամբ ինչի են ձգտում հասնել Թուրքիայի իշխանությունները։ «Այս սրբությունը շատ թանկ է։ Թե ինչի են ձգտում հասնել նման որոշմամբ՝ անհասկանալի է։ Մի՞թե կարծում են՝ այն մզկիթի վերափոխելը կհաշտեցնի քրիստոնյաներին և մահմեդականներին: Եթե մզկիթի անհրաժեշտություն կա, ապա կարելի է նորը կառուցել»,- եզրափակել է նա։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/10/1159444/]հաղորդվել էր[/url], որ Թուրքիայի պետական խորհուրդը չեղյալ է հայտարարել տաճարը թանգարան դարձնելու մասին 1934թ․ որոշումը, ինչից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու և այն մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել։

Նմանատիպ նյութեր