211652_close_icon
views-count2358 դիտում article-date 22:45 10-07-2020

ԱՄՀ-ն կառավարություններին կոչ է անում ներդրումներ կատարել ընկերություններում, այլ ոչ թե ավելացնել պարտքային բեռը

Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Գիտա Գոպինատը կառավարություններին կոչ է արել փոխել ընկերություններին սատարելու ձևը, որոնք դժվարությունների են բախվել կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում՝ կենտրոնանալով բաժնետոմսային կապիտալում ներդրումների վրա, այլ ոչ թե՝ վարկերի, փոխանցում է [url=https://www.reuters.com/article/us-imf-world-bank/imf-urges-equity-like-government-support-for-virus-hit-firms-idUSKBN24B098]Reuters[/url]-ը: Ըստ նրա, հաշվի առնելով ցնցումների ծավալը, ավելի ու ավելի շատ ընկերություններ կարող են անվճարունակ դառնալ, քանի որ դեռ երկար ամիսներ նրանց մոտ եկամուտների անկում է գրանցվելու: Նա նշել է, որ պետական ​​աջակցությունը վարկերի տեսքով այդպիսի ընկերությունները կծանրաբեռնի պարտքերով, որոնք էլ ավելի կբարդացնեն ելքը ճգնաժամից: «Քանի որ ընկերությունների անվճարունակության ավելի լուրջ խնդիր է առաջանում, կառավարության աջակցությունը պետք է ավելի շատ բաժնետոմսերում ներդրման նման լինի, այլ ոչ թե՝ պարտքերի ավելացման։ Հակառակ դեպքում մենք մեծ թվով ընկերություններ կունենանք, որոնք ճգնաժամից դուրս կգան հսկայական պարտքային պարտավորություններով»,- ասել է Գոպինատը: Գոպինատը նշել է, որ համաշխարհային տնտեսության վերականգնումը «ծայրաստիճան անհավասար և ծայրաստիճան անորոշ» կլինի՝ երկրներին կոչ անելով շարունակել ագրեսիվ հարկաբյուջետային և դրամական խթանման միջոցներ ձեռնարկել՝ իրենց տնտեսություններին աջակցելու համար:

Նմանատիպ նյութեր