2556 դիտում
22:34 10-07-2020
ԱՄՆ Գերագույն դատարանը Օկլահոմա նահանգի գրեթե կեսը հնդկացիների հինգ ցեղերի սեփականություն է ճանաչել
ԱՄՆ Գերագույն դատարանը Օկլահոմա նահանգի զգալի մասը՝ տարածքի գրեթե կեսը հնդկացիների սեփականություն է ճանաչել, հաղորդում է [url=https://www.nytimes.com/]The New York Times[/url]-ը։
Նման որոշման օգտին քվեարկել են հինգ դատավորներ, չորսը դեմ են արտահայտվել։ Նահանգի գրեթե ամբողջ արևելյան հատվածը՝ 1,8 միլիոն բնակչությամբ, այժմ պաշտոնապես համարվում է հնդկացիների հինգ ցեղերի՝ Չոկտո պետության ներկայացուցիչների հողը, որի անունից էլ հայց էր ներկայացվել նահանգի կառավարության դեմ:
Հստակեցվում է, որ դատարանի որոշումը կհանգեցնի հարյուրավոր դատավճիռների վերանայմանը, քանի որ այսուհետև բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները կդատվեն կա՛մ ցեղային դատարանների, կա՛մ, լուրջ իրավախախտումների դեպքում, դաշնային դատարանների կողմից։
Բացի այդ, նման հարցերի շուրջ հետագա գործերը կվարվեն այս նախադեպի հիման վրա։
Նմանատիպ նյութեր
2093 դիտում
09:54 01-05-2016
Բրիտանացիների կեսը ցանկանում է դուրս գալ ԵՄ-ի կազմից, մյուս կեսը՝ ոչ. հարցում
1009 դիտում
09:02 23-11-2023
Ճանապարհի կեսը բարեկարգվել է, կեսը մնում է քարուքանդ վիճակում. «Փաստ»
1161 դիտում
10:50 07-10-2014
ԱՄՆ Գերագույն դատարանը միասեռ ամուսնությունները թույլատրել է ևս հինգ նահանգում
Այս բաժնից
382 դիտում
21:30 27-03-2024
ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը հավանություն է տվել Կոսովոյի անդամակցությանը Եվրոպայի խորհրդին
607 դիտում
21:04 27-03-2024
Բաքվից Կիեւին սպառազինություն մատակարարելու մասին տեղեկությունը ճշտվում է․ Զախարովա
421 դիտում
20:27 27-03-2024
ՌԴ-ն իր դիվանագիտական խոսույթում չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Զախարովա