211652_close_icon
views-count2827 դիտում article-date 21:29 10-07-2020

Պեպ Գվարդիոլա. Եթե մտածենք ՉԼ-ի հաջորդ փուլի մասին, «Ռեալին» կպարտվենք

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքները, ըստ որի «Սիթի»-«Ռեալ» մրցավեճի հաղթողը 1/4 եզրափակիչում կհանդիպի «Յուվենթուս»-«Լիոն» զույգի հաղթողի հետ: Նշենք, որ առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» 2:1 հաշվով Մադրիդում հաղթել էր «Ռեալին»: «Մենք խաղում ենք «Ռեալի» դեմ: Եթե մտածենք հաջորդ փուլի մասին, «Ռեալը»՝ այս մրցաշարի թագավորը, մեզ դուրս կհանի: «Ռեալին» ոչ ոք այդպես լավ չգիտի, ինչպես՝ ես, նրանց ներուժն ու պատմությունը: Մենք պիտի լավ չարչարվենք»: Հիշեցնենք, որ ՉԼ-ն կվերսկսվի օգոստոսին:

Նմանատիպ նյութեր