211652_close_icon
views-count2725 դիտում article-date 21:05 10-07-2020

Կհիմնանորոգվի Երվանդաշատ-Բագարան 6,7 կմ ճանապարհահատվածը. ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի հանրապետական նշանակության 2 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։ Արմավիր քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ` պատվիրակությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության: 983.4 մլն դրամ ընդհանուր բյուջեով ծրագրի շրջանակում, բացի ճանապարհահատվածի հիմնանորոգումից, կառուցվելու է ամբողջովին նոր ջրահեռացման համակարգ , նորոգվելու են նաև մայթերը, փոխվելու են եզրաքարերը: Պետբյուջեից հատկացված 518 մլն դրամ ֆինանսավորմամբ կհիմնանորոգվի նաև Երվանդաշատ-Բագարան 6,7 կմ ճանապարհահատվածը։ Այցի շրջանակում նախարար Սուրեն Պապիկյանը Բագարան համայնքում հետևել է ճանապարհի վերանորոգման ընթացքին, որտեղ այս պահին իրականացվում են ջրահեռացման համակարգի անցկացման և հողային աշխատանքներ։ Շինարարական ընկերության ներկայացուցիչների հետ զրույցում նախարարը քննարկել է աշխատանքների ժամանակացույցին վերաբերող հարցեր՝ հորդորելով աշխատանքներն իրականացնել սահմանված ժամկետներում և պատշաճ որակով։

Նմանատիպ նյութեր