211652_close_icon
views-count4374 դիտում article-date 20:53 10-07-2020

Ինքնամեկուսացված քաղաքացիների համար գործում է COVID-19 StayHome հավելվածը. պարետը տեսանյութ է հրապարակել

Ինքնամեկուսացված քաղաքացիների համար գործում է COVID-19 StayHome հավելվածը։ Այս մասին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութում ասվում է, որ հավելվածն ունի երկու օգտատեր՝ ինքնամեկուսացված քաղաքացի և վերահսկող մարմին։ Տեսանյութում, մասնավորապես, ասվում է. «Ներբեռնել, անձնական համարին ստացված քառանիշ թիվը փոխանցել պարետատուն, ինքնալուսանկարվել։ Այդ պահին ֆիքսվում են օգտատիրոջ կոորդինատները և ինքնամեկուսացման հստակ վայրը։ Քառանիշ թիվը՝ անվտանգության կոդը, գրանցվում է ԱՐՄԵԴ համակարգում՝ օգտատիրոջ անվան դիմաց և հավելվածը քաղաքացու բժշկական գործին է միանում։ Գրանցվելուց հետո օրը մի քանի անգամ առանց հստակ ժամանակացույցի օգտատերը ստանում է հաղորդագրություններ՝ ինքնալուսանկարվելու պահանջով։ Հաղորդագրությունը ուղարկելիս կրկին ֆիքսվում են կոորդինատները։ Եթե դրանք տարբերվում են սկզբնական կոորդինատներից, ապա դա դիտարկվում է որպես փախուստ և ահազանգն ուղարկվում Ոստիկանություն։ Եթե կոորդինատները նույնն են կրկի լուսանկարվելու հրահանգ է տրվում։ Լուսանկարը համեմատվում է նախկինում արվածի հետ՝ անձի ինքնությունը հստակեցնելու համար։ Բացի հսկելուց քաղաքացի-սպասարկող բժիշկ կապն է ապահովում ընդամենը մեկ կոճակով։ Քաղաքացու վերաբերյալ տվյալները մշակվում են ինքնաշխատ՝ առանց մարդու միջամտության, այլ նպատակներով չեն օգտագործվում և հետագայում օրենքով սահմանված կարգով վերացվելու են»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր