211652_close_icon
views-count1575 դիտում article-date 19:44 10-07-2020

Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու և այն մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել, գրում է [url=https://www.reuters.com/article/us-turkey-museum-erdogan-decree/turkeys-erdogan-signs-decree-converting-hagia-sophia-into-mosque-idUSKBN24B242]Reuters[/url] գործակալությունը։ Էրդողանը Twitter-ում հրապարակել է իր ստորագրած հրամանագրի լուսանկարը։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/10/1159432/]հաղորդվել էր[/url], որ երկրի պետական խորհուրդը չեղյալ է հայտարարել տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը:

Նմանատիպ նյութեր