211652_close_icon
views-count20363 դիտում article-date 20:29 10-07-2020

Իտալիայում կին վարորդին տուգանել են 703 կմ/ժ արագություն զարգացնելու համար

Իտալական Անկոնա նահանգի Օֆանյա քաղաքի ճանապարհային անսարք տեսախցիկը մեքենայի թույլատրելի արագության 10-ակի գերազանցում է ֆիքսել և մի կին վարորդի համար տուգանքի պատճառ դարձել, հայտնում է [url=https://avtodream.org/vse-novosti/avtomir/28817-italyanke-vypisali-shtraf-za-ezdu-na-avtomobile-so-skorostyu-703-km-v-chas.html]avtodream.org[/url] կայքը։ Աղբյուրը մանրամասնում է, որ մայրուղու վրա, որտեղ թույլատրելի է եղել առավելագույնը 70 կմ/ժ արագություն զարգացնել, կինը, ըստ անսարք տեսախցիկի, Ford Focus մակնիշի հին մեքենայով զարգացրել է 703 կմ/ժ արագություն։ Հայտնի է, որ ճանապարհային ոստիկանությունը տեսախցիկի ցուցմունքը չի ստուգել և միանգամից մեքենայի տիրոջ համար 850 եվրոյի չափով տուգանք սահմանել։ Կինը նաև իր վարորդական վկայականում 10 տուգանային միավոր է ստացել։ Նշվում է, որ իտալուհին նման խիստ պատժի հետ համաձայն չէ, ուստի՝ հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել այն։

Նմանատիպ նյութեր