211652_close_icon
views-count2935 դիտում article-date 20:17 10-07-2020

Վրաստանը Սաակաշվիլիի պատճառով Ուկրաինայի դեսպանին կրկին ԱԳՆ է կանչել

Վրաստանի արտգործնախարարությունը երկրորդ անգամ է գերատեսչություն կանչել երկրում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովին` Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքերի պատճառով: Այս մասին տեղեկացնում է [url=https://www.tert.am/am/news/2020/07/10/georgia-ukraine/3341810]korrespondent.net[/url] կայքը` հղում տալով Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը: Հանդիպմանը վրացական կողմը վերահաստատել է վրաց-ուկրաինական ռազմավարական և բարեկամական հարաբերությունները և մտահոգություն հայտնել Ուկրաինայի պաշտոնյայի կողմից վրացական իշխանություններին ուղղված անընդունելի հայտարարությունների կապակցությամբ: Նշվել է, որ նման գործողությունները, որոնք նաև վրացական օրենսդրության խախտում են հանդիսանում, զգալի վնաս են հասցնում երկու երկրների հարաբերություններին: Դեսպանը վստահեցրել է, որ կտեղեկացնի Կիևին Թբիլիսիի դիրքորոշման մասին: Սաակաշվիլիի նախօրեին Ֆեյսբուքի [url=https://www.facebook.com/SaakashviliMikheil/]էջում[/url] հրապարակված տեսանյութում ասել էր, որ Վրաստանի քաղաքացիների հետ միասին նա պայքարելու է ներկայիս կառավարության դեմ առաջիկա խորհրդարանական ընտրություններում և հանրապետության կառավարությունը որակել էր ոչ լեգիտիմ:

Նմանատիպ նյութեր