211652_close_icon
views-count26103 դիտում article-date 18:20 10-07-2020

Արտակարգ ու ողբերգական դեպք Շիրակի մարզում․ Բենիամին գյուղի հանդամասում կայծակի հարվածից 77-ամյա տղամարդը տեղում մահացել է

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կայծակի հարվածից Բենիամին գյուղի հանդամասում մահացել է նույն գյուղի բնակիչ 77-ամյա Ներսես Անտոնյանը։ Այս պահին նշված վայր են ժամանում Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության օպերատիվ քննչական խմբերը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր