211652_close_icon
views-count1967 դիտում article-date 18:57 10-07-2020

Գերմանիան Հայաստան կգործուղի բուժաշխատողների խումբ

Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մեկ խումբ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանության Ֆեյսբուքի էջը: «Աջակցություն Հայաստանին. Եվրամիության, Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցության շնորհիվ մոտ օրերս Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մեկ խումբ»,-հայտնում են դեսպանությունից: Խումբը բաղկացած կլինի բժիշկներից, բուժքույրերից, արտակարգ իրավիճակների փորձագետներից և կմիանա Covid-19-ի դեմ Հայաստանում տարվող պայքարին:

Նմանատիպ նյութեր