211652_close_icon
views-count1444 դիտում article-date 18:46 10-07-2020

Իտալիայի վարչապետը չի բացառել արտակարգ դրության երկարաձգումը հուլիսի 31-ից հետո

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն չի բացառել, որ երկիրը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի երկարաձգել արտակարգ դրությունը հուլիսի 31-ից հետո: Արտակարգ դրությունը երկարաձգելու հեռանկարը նշանակում է, որ Իտալիան կարող է «շարունակել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել» կորոնավիրուսի համավարակի դեմ պայքար համար, ասել է Կոնտեն այսօր ասուլիսում, որի մասին [url=https://www.facebook.com/GiuseppeConte64/videos/736060853814757/]տեսանյութը[/url] տեղարդված է Իտալիայի վարչապետի Ֆեյսբուքի էջում։ Հունվարի վերջին եվրագոտու երրորդ խոշոր տնտեսությունը վեցամսյա արտակարգ դրություն էր հայտարարել, ինչը կառավարությանը թույլ տվեց արագորեն արձագանքել կորոնավիրուսի բռնկմանը: Այսօրվա դրությամբ Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 240․000 դեպք, մահացել է 34.926 մարդ:

Նմանատիպ նյութեր