211652_close_icon
views-count2761 դիտում article-date 17:35 10-07-2020

Բրունո Ֆերնանդեշը` Պրեմիեր լիգայի հունիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը ճանաչվել է Պրեմիեր լիգայի հունիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Անցած ամսվա երեք խաղերում պորտուգալացին խփել է 3 գոլ: Ֆանտաստիկ մարզավիճակում գտնվող 25-ամյա ֆուտբոլիստը երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց մրցաշրջանի ամսվա խաղացող: Նախկինում դա հաջողվել էր միայն վեց խաղացողի՝ Մոհամեդ Սալահին, Ջեյմի Վարդիին, Հարի Քեյնին, Կրիշտիանու Ռոնալդուին, Դենիս Բերգկամպին և Ռոբի Ֆաուլերին: Հունիսի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն էին հավակնում նաև հարձակվող Անտոնի Մարսիալը («Մանչեսթեր Յունայթեդ»), պաշտպան Քոնոր Կոադին («Վոլվերհեմփթոն»), հարձակվող Ռաուլ Խիմենեսը («Վոլվերհեմփթոն»), կիսապաշտպան Ալան Սեն-Մաքսիմենը («Նյուքասլ») և հարձակվող Դենի Ինսը («Սաութհեմփթոն»):

Նմանատիպ նյութեր