211652_close_icon
views-count2334 դիտում article-date 17:47 10-07-2020

Կոտայքում կկառուցվեն և կվերակառուցվեն 5 դպրոցներ

Կրթությունը Կոտայքի մարզային իշխանությունների հռչակած առաջնահերթություններից է և այս ոլորտում ևս շինարարական բուռն շրջանի մեկնարկ է սպասվում: Այս մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը։ Եվ այսպես, մարզի 5 դպրոցներ այս տարի կկառուցվեն և կվերակառուցվեն մի շարք ծրագրերի շրջանակներում • Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց • Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոց • Հրազդանի թիվ 10 ավագ դպրոց • Կաթնաղբյուրի հիմնական դպրոց • Ջրառատի միջնակարգ դպրոց: ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում այս տարի Կոտայքի մարզում կապամոնտաժվեն և կվերակառուցվեն սեյսմիկ անվտանգության տեսանկյունից խոցելի և կրթական գործընթացի համար անհրաժեշտ քաղաքաշինական բարելավման ենթակա 2 դպրոցներ` Աբովյանի թիվ 2 և Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցները: Այս դպրոցները ճանաչվել են սեյսմավտանգ, ուստի ենթակա են քանդման և վերակառուցման: Վերակառուցումից հետո դպրոցները բավարարելու են ժամանակակից քաղաքաշինական և կրթական պահանջարկի բոլոր չափանիշներին, մասնավորապես՝ սեյսմակայուն են լինելու առնվազն 9 բալ երկրաշարժի դեպքում: Նորակառույց դպրոցները մատչելի կլինեն նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր