211652_close_icon
views-count3104 դիտում article-date 17:00 10-07-2020

Եվրոպայի Լիգա. 1/4 եզրափակչի վիճակահանության արդյունքները

Այսօր՝ հուլիսի 10-ին, Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացավ Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյուքներով ձևավորվեցին հետևյալ զույգերը, հայտնում է Armsport.am-ը: [b]«ԼԱՍԿ»/ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Իստանբուլ»/ «Կոպենհագեն» «Ինտեր»/ «Խետաֆե» – «Ռեյնջերս»/ «Բայեր» «Վոլֆսբուրգ»/ «Շախտյոր» – «Այնտրախտ»/ «Բազել» «Ռոմա»/ «Սևիլյա» – «Օլիմպիակոս»/ «Վուլվերհեմփթոն»[/b] Քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը անցկացվելու է Գերմանիայում՝ օգոստոսին: Բոլոր զույգերում կկայանա մեկ հանդիպում: Խաղերն անցկացվելու են չորս մարզադաշտերում՝ Քյոլնում, Դույսբուրգում, Դյուսելդորֆում և Գելսենկիրխենում: Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումները կայանալու են համապատասխան թիմերի տնային մարզադաշտերում։ Միայն «Ինտեր» – «Խետաֆե» և «Սևիլիա» – «Ռոմա» հանդիպումները կկայանան Գերմանիայում, քանի որ առաջին խաղերը հետաձգվել էին։ 1/8 եզրափակիչ պատասխան խաղեր – օգոստոսի 5-6 1/4- օգոստոսի 10-11 1/2- օգոստոսի 16-17 Եզրափակիչ – օգոստոսի 21

Նմանատիպ նյութեր