211652_close_icon
views-count2309 դիտում article-date 16:39 10-07-2020

Լոզանում կայացել է բեյսբոլի և սոֆտբոլի համաշխարհային կոնֆեդերացիայի շտաբի բացման արարողությունը

ՄՕԿ – ի նախագահ Թոմաս Բախը մասնակցել է Լոզանում անցկացված բեյսբոլի և սոֆտբոլի համաշխարհային կոնֆեդերացիայի / WBSC / շտաբի բացման արարողությանը: Նա տպավորվել է WBSC- ի գեղեցիկ ոճի շինությամբ։ Այն կառուցելիս հոգ է տարվել շրջակա միջավայրի էկոլոգիայի պահպանման համար։ Բախը շնորհավորել է կոնֆեդերացիային և հաջողություններ ցանկացել։ Լոզանի արևելյան արվարձանում են տեղակայված բազմաթիվ այլ միջազգային մարզական ֆեդերացիաներ։ Միջոցառումն անցկացվել է COVID-19 համավարակի համար սահմանված կանոններով։ Կազմակերպիչներն ընդգծել են, որ համավարկից հետո կրկին կանցկացվի համանման միջոցառում՝ ֆեդերացիաների ներկայացուցիչների, լավագույն խաղացողների և մասնագետների համար:

Նմանատիպ նյութեր