211652_close_icon
views-count1526 դիտում article-date 15:58 10-07-2020

Սահմանադրական դատարանի վիրուսը…Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/07/10/1122479/?fbclid=IwAR2abOG8CnmMgeMfWj3UKLzfmtzwy1njFEAj7apWvFRkuoUdCbN8Hq_b9Lw]Aravot.am[/url]-ը գրում է. «Այս օրերին շատերն են հարց տալիս՝ «Ճի՞շտ վարվեցին ոստիկանները՝ արգելելով ՍԴ դատավորի մուտքը ՍԴ նստավայր», եւ երկրորդ՝ «ԱԺ նախագահի խնդրանքը ՍԴ նիստը հետաձգելու վերաբերյալ»: Նախ կուզեի ընդգծել ՍԴ նախագահի լռության անթույլատրելիությունը: Դառնանք ոստիկաններին: Ոչ մի ոստիկան իրավունք չունի խոչընդոտելու որեւէ մեկի մուտքը ՍԴ: Այդ իրավունքը տրված է միայն ՍԴ աշխատակազմին: ՍԴ շենքում հերթապահություն իրականացնող ոստիկանները պարտավոր են կատարել միայն աշխատակազմի կարգադրությունները: ՍԴ մուտք գործելու կարգը սահմանված է ՍԴ կանոնակարգով: Ինչ վերաբերում է ՍԴ դատավորի կարգավիճակը որոշելու խնդրին` այդ հարցը ոստիկանությանը չի տրված: Անգամ եթե այդ դատավորը տվյալ պահին արդեն դատավոր չէ, ի՞նչ է, նախկին դատավորն իրավունք չունի՞ մուտք գործել ՍԴ: Իսկ ի՞նչ է, նա դադարո՞ւմ է լինել նաեւ ՀՀ քաղաքացի, չէ՞ որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի սահմանված կարգով մուտք գործել ՍԴ: Ոստիկանության անօրինական գործողության համար ՍԴ նախագահը պարտավոր էր ոստիկանությունից եւ կառավարությունից պատասխան պահանջել, իսկ վերջիններս պետք է ներողություն խնդրեին քաղաքացուց եւ Սահմանադրական դատարանից: Մյուս հարցի կապակցությամբ կարելի է միայն, մեղմ ասած, ափսոսանք հայտնել, որ ԱԺ-ում չի գտնվել որեւէ մեկը, որ իր նախագահին հուշի, որ ԱԺ-ն ՍԴ դատարանին կարող է դիմել միայն Սահմանադրությամբ որոշված հարցերի շրջանակներում: Մյուս բոլոր դեպքերում ցանկացած դիմում, խնդրանք, անգամ հեռախոսազանգ կարող է դիտվել ճնշում դատարանի նկատմամբ: Առավել եւս ցավում եմ, որ ԱԺ-ում չգիտեն, որ որեւէ գործով նիստի օրը նշանակվում է ոչ թե դատավորների կամ դատարանի կամեցողությամբ, այլ՝ Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված կարգով: Նման խնդրանքով դատարանին առաջարկով կամ միջնորդությամբ կարող են դիմել միայն տվյալ գործով կողմ ճանաչվածները: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2020/07/10/1122479/?fbclid=IwAR2abOG8CnmMgeMfWj3UKLzfmtzwy1njFEAj7apWvFRkuoUdCbN8Hq_b9Lw]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր