211652_close_icon
views-count4366 դիտում article-date 15:10 10-07-2020

114 դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը

Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը դատի է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։ Հայցվոր կողմը պահանջում է իրեն խիստ նկատողություն հայտարարելու վերաբերյալ 23.06.2020թ. թիվ 01/16/15813-20 հրամանն անվավեր ճանաչել։ Հայցը ներկայացվել է հուլիսի 6-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին։ Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ թիվ 114 դպրոցում տնօրենի մասնակցությամբ նշվել է Վերջին զանգը, ինչը հակահամաճարակային կանոնների խախտում է։

Նմանատիպ նյութեր