211652_close_icon
views-count2575 դիտում article-date 16:07 10-07-2020

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 10-13-ը հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպի ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30 մ/վ։ Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօդյա տարածքներում գտնվելուց։ Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 10-ի ցերեկը, 11-ին, 13-ին շրջանների զգալի մասում, 12-ի և 14-15-ի առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 25-30 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-11-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով: [img]https://st0.shamshyan.com/editor/0457081001594377050347016.jpg[/img] Երևան քաղաքում՝ Հուլիսի 10-14-ը գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Հուլիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]https://st0.shamshyan.com/editor/096279800159437703770923.jpg[/img]

Նմանատիպ նյութեր