211652_close_icon
views-count1298 դիտում article-date 15:54 10-07-2020

Համակարգչային հանցագործությունների կտրուկ աճ է նկատվում

Հայաստանում վերջին շրջանում համակարգչային հանցագործությունների արձանագրված դեպքերի կտրուկ աճ է նկատվում: «[url=https://armenpress.am/arm/news/1021246.html]Արմենպրես[/url]»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանը նշեց, որ 2019 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ է ընդունվել կիբեռհանցագործությունների վերաբերյալ 118 գործ: Իսկ 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության վարույթ է ընդունվել ընդհանուր 94 կիբեռհանցագործությունների վերաբերյալ քրեական գործ: «Տեսնում ենք, որ 2020 թվականի միայն առաջին կիսամյակում քննված գործերի թիվը մոտ է նախորդ տարվա ամբողջ ընթացքում քննված գործերի թվին: Ասեմ նաև, որ մինչև 2019-2020 թվականը ընդհանուր գրանցված կիբեռհանցագործությունների թիվը տատանվել է տարեկան մոտ 100 քրեական գործի շրջանակում»,-նշեց Սասուն Գրիգորյանը: Ինչի՞ հետ է կապված դեպքերի կտրուկ աճը և արդյոք համավարակով պայմանավորված երկրում ստեղծված իրավիճա՞կն է իր ազդեցությունը թողել: Հարցին ի պատասխան՝ Սասուն Գրիգորյանը նշեց՝ դեպքերի աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ ավելացել է տուժած քաղաքացիների, կազմակերպությունների դիմելիությունն իրավապահ մարմիններին: «Դա վկայում է ինչպես քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման, այնպես էլ իրավապահ մարմինների նկատմամբ վստահության աճով: Կիբեռհանցագործությունների հետ կապված հարցերը գտնվում են Քննչական կոմիտեի նախագահի վերահսկողության ներքո: Կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք տուժել և տուժում են այս տիպի հանցագործություններից, սակայն այս մասին դեռևս չեն բարձրաձայնում: Հորդորում եմ մեր քաղաքացիներին, որ նման դեպքերում անհապաղ դիմեն իրավապահ մարմիններին, չփորձեն ինքնուրույն լուծում գտնել տվյալ հարցերի հետ կապված»,-ասաց Սասուն Գրիգորյանը: Ինչ վերաբերում է համավարակով պայմանավորված՝ երկրում ստեղծված իրավիճակի հնարավոր ազդեցությանը, ապա Սասուն Գրիգորյանը նշեց, որ այդպիսի ազդեցություն միաշնանակ կա: Մարդիկ սկսել են ավելի շատ լինել առցանց տիրույթում, դրանով էլ պայմանավորված՝ առցանց խարդախություններն ավելացել են:

Նմանատիպ նյութեր