211652_close_icon
views-count2313 դիտում article-date 15:41 10-07-2020

Չինաստանը հայտնել է, որ պատասխան պատժամիջոցներ կսահմանի ԱՄՆ-ի քաղաքացիների ու կազմակերպությունների նկատմամբ

Չինաստանի կառավարությունը պատասխան պատժամիջոցներ կսահմանի ամերիկացի քաղաքացիների և ԱՄՆ-ի կազմակերպությունների նկտամամբ: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը՝ այսօր, հուլիսի 10-ին կայացած ճեպազրույցում։ Այասկերպ Լիցզյանը արձագանքել է չինացի պաշտոնատար անձանց նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցներին։ «ԱՄՆ-ի հիշյալ միջոցները կոպիտ միջամտություն են ՉԺՀ-ի ներքին գործերին ու միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքների լուրջ խախտում, դա խիստ բացասական ներգործություն կունենա չին-ամերիկյան հարաբերությունների վրա: Մենք դատապարտում ենք այդ քալը և մերժում ենք այն»,- ասել է նա: Հավելել է, որ որպես այդ սխալ քայլի պատասխան միջոց՝ Չինաստանը որոշում Է ընդունել համաչափ միջոցներ սահմանել ԱՄՆ-ի քաղաքացիների ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք անպատշաճ վարմունք են թույլ տվել Սինցզյանի նկատմամբ։

Նմանատիպ նյութեր