211652_close_icon
views-count13822 դիտում article-date 13:39 10-07-2020

Սահակաշվիլին կնշանակվի՞ ՀՀ մարզպետ

Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի ուկրաինացում եւ Արցախի ղրիմացո՞ւմ. Սահակաշվիլին կնշանակվի՞ ՀՀ մարզպետ ԱՄՆ պետդեպը կոռուպցիայի դեմ պայքարի գծով խորհրդատու է նշանակելու ՀՀ կառավարությունում՝ https://russian.rt.com/…/762804-gosdep-ssha-armeniya-korrup…։ Ուկրաինայում էլ ամեն ինչ սկսվեց հակակոռուպցիոն պայքարի գծով խորհրդատուի նշանակմամբ, իսկ հետո շարունակվեց Ղրիմի կորստով։ Ուկրաինան դարձավ Արեւմուտքի հակառուսական պայքարի թատերաբեմը, կորցրեց տարածքներ, հայտնվեց անվերջանալի թվացող պատերազմի մեջ, տնտեսապես ջլատվեց, կորցրեց իր բնակչության մի զգալի հատվածին ու համարվում է Եվրոպայի ամենահետամնաց երկրներից մեկը՝ ունենալով հսկայական տարածքներ, տասնյակ միլիոնավոր բնակչություն, աշխարհագրական լավ դիրք ու տնտեսական մեծ պոտենցիալ։ Ուկրաինան Արեւմուտքին հետաքրքրում է որպես հակառուսական պոլիգոն։ Իսկ թե ինչ գին կվճարի դրա դիմաց Ուկրաինայի հպարտ ժողովուրդը, թքած։ Դա չի հետաքրքրում գլոբալիստներին։ Ինչպես որ չի հետաքրքրում, թե ինչ գին է վճարելու ՀՀ հպարտ քաղաքացին փաշինյանական իշխանության առաջնորդությամբ հակառուսական գծի մեջ հայտնվելու դիմաց։ Ինքնիշխանությունը, բնականաբար, այստեղ կապ չունի։ Դա մատաղացու գառան դերում հայտնվելու հայ ժողովրդի հեռանկարը գունագեղ դարձնելու համար է ասվում։ Հետաքրքիր է, ժանրի կանոնների համաձայն Սահակաշվիլին կնշանակվի՞ ՀՀ մարզպետ։ Ասենք, Տավուշի մարզում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր