211652_close_icon
views-count3158 դիտում article-date 13:00 10-07-2020

Իտալիան արգելել է ԵՄ անդամ չհանդիսացող 13 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից ժամանածների մուտքը երկիր

Կորոնավիրուսի հետ պայմանավորված՝ Իտալիայի իշխանությունները ժամանակավորապես արգելել են ԵՄ երկիր չհանդիսացող 13 պետություններից, այդ թվում՝ Հայստանից ժամանած անձանց մուտքը երկիր։ Համապատասխան հրամանագիրը հուլիսի 9-ին ստորագրել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան, հաղորդում է Tass գործակալությունը։ «Առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան, տրանսպորտի և արտաքին գործերի նախարարությունների հետ ձեռք բերված համաձայնությամբ, հրամայել է արգելել մուտքը (անգամ տարանցիկ նպատակով) այն մարդկանց համար, ովքեր վերջին 14 օրվա ընթացքում եղել են Հայաստանում, Բահրեյնում, Բանգլադեշում, Բրազիլիայում, Բոսնիա և Հերցոգովինայում, Չիլիում, Քուվեյթում, Հյուսիսային Մակեդոնիայում, Մոլդովայում, Օմանում, Պանամայում, Պերուում և Դոմինիկյան Հանրապետությունում: Իտալիայի իշխանությունների որոշումը պայմանավորված է սանիտարական անվտանգության անհրաժեշտ մակարդակը պահելու նպատակով»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Դադարեցվել է նաև ուղղակի և անուղղակի ավիահաղորդակցությունը նշված երկրների հետ, որոնցից ոչ մեկը ներառված չէ ԵՄ-ի՝ այսպես կոչված «կանաչ ցուցակում»:

Նմանատիպ նյութեր