4972 դիտում
12:54 10-07-2020
Իմ օրն էլ կգա ու ես կգնամ. Սպարտակ Ղարաբաղցյան
Իմ օրն էլ կգա ու ես կգնամ՝
Կմեկնեմ այնտեղ, որտեղից կրկին
Սկիզբ են առնում.
Կգնամ ու լուռ կսպասեմ հերթիս....
Նախ՝ ՀՈՂԻՑ պիտի պապս բարձրանա,
Հետո մի բուռ ՀՈՂ՝ Սաթենիկ տատիս
Պատկերը կառնի,
Որ ՊԱՊՍ գնա՝ փախցնի, բերի...
Մի սուտ մատնությամբ
Պապիս կխաբեն՝ կկանչեն Թիֆլիս
Ու ոտաբոբիկ մի ցուրտ մանկություն
Կմնա ՀՈՐՍ...
Ու ուր ՕՋԱԽԻ ծուխը չմարի
Տատս ուխտ կանի, որ տուն հարս բերի...
Մայրս՝ դեռ եղեգ, կարմարթուշ աղջիկ՝
Մեծ քեռիս մի քիչ չեմ ու չում կանի,
Բայց տատիս ուխտը Աստծուն էր հայտնի,
Քեռուս չեմ-չումը ո՞վ հաշվի կառնի....
.....Ու մի իրիկուն՝ աշնան իրիկուն
Ես կգամ նորից....
1975թ. /գյուղ ՉՔՆԱՂ/
-----
Հիշողությունը մեր ներսում հաճախ
Ասֆալտների տակ
Տնքացող հողի նման նվվում է
Անանուն ցավից.
Այս ու՞մ խելքին է
Փչել
Արդուկել
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ...
1980թ.
Սպարտակ Ղարաբաղցյանի [url=https://www.facebook.com/spartak.gharabaghtsyan/posts/1688479914623283]ֆեյսբուքյան էջ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2653 դիտում
09:43 07-08-2014
Եթե ես շուտ դզվեմ, 100 տոկոս կգնամ, պոստ կպահեմ. զինծառայող. Ժամանակ
2971 դիտում
22:08 27-07-2016
Պիեր-Էմերիկ Օբամեյանգ. Ես չեմ ասել, թե միայն «Ռեալ» կգնամ
Այս բաժնից
334 դիտում
19:24 19-04-2024
Դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Էդգար Պենյա Պառային
454 դիտում
19:20 19-04-2024
ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը
400 դիտում
19:12 19-04-2024
Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը