211652_close_icon
views-count42258 դիտում article-date 23:33 09-07-2020

Ինքնասպանություն Երևանում․ միջին տարիքի տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել․ դին Հրազդան գետից դուրս են բերել փրկարարները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 9-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Կիևյան կամրջից միջին տարիքի տղամարդը, ինքնասպանություն գործելով, իրեն ցած է նետել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները, ովքեր տեղում ծառայություն են կատարել մինչև ժամանել է Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպատիվ խումբը։ Այս պահին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբի փրկարարները հատուկ ճոպանների միջոցով Հրազդան գետից դուրս բերեցին դին։ Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Ժամանել են նաև Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր