211652_close_icon
views-count3452 դիտում article-date 21:56 09-07-2020

Թովմաս Գրիգորյան. Մեղավորը Արման Սահակյանն է, որ աջակցեց Արմեն Մելիքբեկյանին

«Լոռի» ՖԱ ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը՝ ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/09/1159321/]բաց նամակին[/url], որն ուղղված էր «Շիրակ» ՖԱ նախագահ Արման Սահակյանին ու ակումբին, գրել է. «Ընթերցեցի Արմեն Մելիքբեկյանի բաց նամակը։ «Շիրակի» նախագահ Արման Սահակյանի մեծագույն սխալի հետևանքն է, երբ նա ՀՖՖ ընտրությունների ժամանակ մեծ աջակցություն ցուցաբերեց Մելիքբեկյանին: Դե իսկ, այսօր, քաղում է հենց այդ սխալի պտուղները։ Արդյունքում, մեր ֆուտբոլում ծառացած խնդիրներն այնքան շատ են, որ երբեք չեն եղել այսպիսին։ Կոչ եմ անում՝ սթափվելու և առերեսվելու իրականության հետ»,- գրել է Գրիգորյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր