211652_close_icon
views-count1610 դիտում article-date 21:46 09-07-2020

Զոհրաբ Մնացականյանն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը հեռախոսազրույց են ունեցել

Հուլիսի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի հետ` նրա պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Տանյա Ռադոչային Հայաստանում ծավալած գործունեության համար` մաղթելով նրան հաջողություններ իր հետագա աշխատանքում։ ԱԳ Նախարարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից ցուցաբերվող հետևողական աջակցությունը արտակարգ դրության ժամանակ՝ պայմանավորված COVID-19 համավարակի տարածման հետ:

Նմանատիպ նյութեր