3642 դիտում
20:47 09-07-2020
Moderna-ն կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութ մատակարարելու համաձայնագիր է կնքել
Հայազգի գործարար Նուբար Աֆեյանի Moderna Inc ընկերությունն ԱՄՆ սահմաններից դուրս կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութ մատակարարելու մասին համաձայնագիր է կնքել իսպանական Laboratorios Farmacéuticos Rovi SA ընկերության հետ: Հաղորդում է [url=https://uk.reuters.com/article/us-health-coronavirus-moderna/moderna-signs-deal-with-spains-rovi-to-supply-potential-covid-19-vaccine-outside-us-idUKKBN24A1SV]Reuters[/url]-ը:
Moderna ընկերությունն ԱՄՆ-ում մարդկանց վրա պատվաստանյութը փորձարկած առաջին ընկերությունն է: Ընկերությունը մտադիր է այս ամիս սկսել ուշ փուլի փորձարկումները:
Ավելի վաղ ընկերությունն արտադրության մեծացման մասին համաձայնագիր է կնքել ԱՄՆ կառավարության հետ և 10-ամյա համագործակցության պայմանագիր շվեյցարական Lonza Group AG –ի հետ:
Նմանատիպ նյութեր
1397 դիտում
13:20 19-12-2020
ԱՄՆ-ն թույլատրել է կորոնավիրուսի դեմ Moderna-ի պատվաստանյութի կիրառումը
2344 դիտում
20:55 27-07-2020
Moderna ընկերությունը կորոնավիրուսի պատվաստանյութի մեծածավալ փորձարկումներ է սկսում
5964 դիտում
09:57 07-02-2020
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ առնվազն մեկ տարի չի լինի․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
538 դիտում
16:14 21-04-2024
Իրանի բանակը հարավարևելյան սահմանային շրջաններում մոտ 50 հազ․ անօրինական ներգաղթյալների է ձերբակալել
445 դիտում
15:49 21-04-2024
Պակիստանում վերջին մի քանի օրվա ընթացքում 7 մաքսավոր է սպանվել
409 դիտում
15:23 21-04-2024
Պակիստանում զինված հարձակման հետևանքով մաքսային ծառայության 3 պաշտոնյա է զոհվել