4682 դիտում
21:59 09-07-2020
Երևանում կանցկացվի «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոնը
Դասական երաժշտության սիրահարների համար անակնկալ են պատրաստել Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ նախագահ Կոնստանտին Իշխանով‚ և Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը՝ տնօրեն Կարեն Ղազարյան` հուլիսի 10-28-ը Երևանում կազմակերպելով «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոնը։ Փառատոնի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:
Փառատոնի մասին այսօր առցանց ասուլիսում մանրամասներ ներկայացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը։ Տեղեկացնում
է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամլո խոսնակը։
Աշխարհի տարբեր ծայրերից 19 օր շարունակ դասականի սիրահարները կարող են առցանց վայելել 9 սիմֆոնիկ, 5 կամերային համերգ, 3 մենահամերգ և 2 անսամբլային համերգ։ Միջազգային փառատոնին ելույթ կունենան հանրահայտ մենակատարներ և դիրիժորներ: Նրանցից են Սերգեյ Դոգադինը, Ֆրանչեսկա Դեգոն, Անդրեյ Բարանովը, Գլորիա Քամփաները և Հայկ Կազազյանը և այլք։ Մաեստրո Սմբատյանը նշեց, որ առցանց համերգները‚ իհարկե‚ չեն կարող փոխարինել հանդիսատեսով լեցուն դահլիճում կայացող համերգներին, սակայն այս պայմաններում իրենց նպատակն է կազմակերպել փառատոն, տոնակատարություն, հնչեցնել երաժշտություն‚ և մարդիկ կարողանան ունկնդրել գեղեցիկ կատարումներ։
COVID-19-ի հետևանքով ստեղծված իրավիճակում այս միջոցառման անցկացումը իրապես մեծ իրադարձություն կլինի մշակութային կյանքի համար, և ոչ միայն Հայաստանում։
Միջոցառման ընթացքում խստագույնս պահպանվելու են հակահամաճարակային առողջապահական բոլոր սահմանված կանոնները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5011 դիտում
12:07 22-05-2016
Երևանի քաղաքապետը հետևել է Street Music՛s Day խորագրով երաժշտական միջոցառման ընթացքին
822 դիտում
16:35 08-05-2021
«Հայաստանի Անմահ Գունդ» խորագրով ամենամյա քայլերթը կանցկացվի առցանց
Այս բաժնից
388 դիտում
18:47 25-04-2024
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
427 դիտում
18:36 25-04-2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
388 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին