211652_close_icon
views-count3377 դիտում article-date 16:21 09-07-2020

Ջորդան Վերետու. Մենք պետք է սովորենք Մխիթարյանի պես խաղացողներից

«Ռոմայի» կիսապաշտպան Ջորդան Վերետուն հիշատակել է թիմակից Հենրիխ Մխիթարյանին՝ Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Պարմայի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/09/1159311/]հաղթանակից [/url]հետո (2:1), որտեղ հայ ֆուտբոլիստը դարձավ գոլի հեղինակ, իսկ նրա փոխանցումից հետո էլ Վերետուն խփեց հաղթական գնդակը: «Մենք թիմում մեծ փորձ ունեցող շատ խաղացողներ ունենք։ Միկին, Ջեկոն, Կոլարովը, Ֆացիոն, Պերոտին և այլք։ Մեզ՝ երիտասարդ խաղացողներիս համար, նրանք ահռելի օգնություն են։ Պետք է լսենք նրանց ու սովորենք նրանցից»,- ասել է Վերետուն:

Նմանատիպ նյութեր