211652_close_icon
views-count1927 դիտում article-date 14:46 09-07-2020

Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր

Կառավարությունը բավարարեց «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված հայտը` գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: «[url=https://armenpress.am/arm/news/1021121.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, գործարանի կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են օղու և գինու արտադրության համար (Արագածոտնի մարզ)։ Ընկերությունը 2016 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրվել է 3.3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար եւ ստեղծվել է 255 նոր աշխատատեղ: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 1․6 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար: Ներկայում առկա է 255 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 40 նոր աշխատատեղ` 250 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 10 մլրդ դրամ, որից 5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 4․2 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 800 մլն դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․6 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում 106 մլն դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին:

Նմանատիպ նյութեր