211652_close_icon
views-count2753 դիտում article-date 09:41 09-07-2020

Սպանդանոցները պարապուրդի են մատնված. ի՞նչ են պահանջում դրանց տերերը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սպանդանոցների տերերը պատրաստվում են առաջիկա օրերին դիմել կառավարություն և պահանջել, որ կառավարությունը ավելի խիստ միջոցառումներ իրականացնի ոչ սպանդանոցային մսի վաճառքն արգելելու համար: Սպանդանոցների սեփականատերերը ասում են, որ իրենք հավատալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներդրումներ են արել, կառուցել են սպանդանոցներ, սակայն հիմա դրանք մատնված են պարապուրդի, իսկ իրենք ֆինանսական լուրջ վնասներ են կրում, քանի որ նախկինի նման ով որտեղ ուզում՝ այնտեղ էլ մորթ է իրականացնում: Պարտադիր սպանդանոցային մորթի վերաբերյալ օրենքը ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից»: Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր