211652_close_icon
views-count94042 դիտում article-date 11:25 08-07-2020

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. ոստիկանության Վարդենիսի բաժնի դիմաց դանակահարել են ոստիկանության ավագ սերժանտին

Երեկ՝ հուլիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին է մտել Ծովակ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Արտակ Մանուկյանը և ոստիկանության հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության հերթապահ մասի տեսուչ հերթապահը նրան հրավիրել է դուրս, սակայն մուտքի դռան մոտ Ա. Մանուկյանը շարունակել է գոռգոռալ ու հայհոյել, միաժամանակ բռունցքներով հարվածել մուտքի դռանը։ Տեսնելով, որ նա շարունակում է այդկերպ վարվել, ոստիկանության բաժնում գտնվող ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ուղեկցող դասակի ոստիկան՝ 31-ամյա Հակոբ Դալարյանը դուռը բացելով՝ նրան հրավիրելու նպատակով մոտենում է Ա. Մանուկյանին՝ փորձելով հանգստացնել նրան, սակայն վերջինս իր մոտ եղած դանակով հարվածում է Հ. Դալարյանի ձախ ազդրին և կրծքավանդակին՝ պատճառելով վնասվածքներ։ Ոստիկանության ծառայողը բժշկական օգնություն ստանալով նպատակով տեղափոխվում է Վարդենիսի բժշկական կենտրոն, իսկ Ա. Մանուկյանը բերման է ենթարկվում ոստիկանություն։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Հանցագործության գործիք հանդիսացող դանակը քննիչի որոշմամբ առգրավվել է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր