211652_close_icon
views-count1932 դիտում article-date 10:49 08-07-2020

Ինչպես վերականգնել դեգրադացված կերհանդակները, երբ ինքնավերականգնումը հնարավոր չէ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Համավարակի այս պայմաններում աշխարհը գյուղատնտեսության ոլորտին նորովի է նայում, քանզի պարենային ապահովվածության հարցը կարևոր է դառնում նաև զարգացած երկրների համար: Մեր գյուղատնտեսությանը նայելիս չենք կարող հայացք չգցել արոտավայրերին. դրանք են «պատասխանատու» մեր տնտեսության մի ամբողջական շղթայի համար: Իսկ մեր արոտավայրերի վիճակն այնքան էլ լավ չէ: Մեր գյուղատնտեսական նշանակությամբ հողատեսքերի շուրջ 57 տոկոսը կազմում են բնական կերհանդակները (արոտավայրեր, խոտհարքեր): Արտադրական նպատակով բնական կերհանդակների զգալի հատվածներ վատթար վիճակում են, դրանց ընդհանուր արտադրողականությունն անհամեմատ ցածր է և հեռու է բավարար լինելուց: Սրան հավելած՝ դեգրադացիոն երևույթներն ու հողածածկի էռոզացումը, որ բնապահպանական համակարգերի կայուն և օրինաչափ զարգացման լուրջ վտանգներ են ձևավորել՝ ապահովելով նաև միտումներ հետագա հնարավոր անապատացման երևույթների ձևավորման և զարգացման համար: Այս ամենը նշված է «Դեգրադացված բնական կերհանդակների (արոտավայրերի և խոտհարքների) բարելավման ուղեցույցում» (Գագիկ Թովմասյան), որ մշակվել, փորձարկվել և հրատարակվել է գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից աջակցվող բնապահպանական ծրագրերի շրջանակներում՝ ՀՀ համագործակցությամբ: Մեզ հետաքրքրեց մի հարց. Իսկ ինչ անել, երբ բնական կերհանդակն այնքան է ձևախեղվել (դեգրադացվել), որ այլևս սեփական ուժերով չի կարող ինքնավերականգնվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր