211652_close_icon
views-count2222 դիտում article-date 10:25 08-07-2020

Կիբերհանցագործությունները Ռուսաստանում աճել են 82 տոկոսով․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Օնլայն-տարածքում խարդախության դեպքերի թիվը կտրուկ աճել է համավարակի ժամանակ, ինչը թելադրում է համացանցում կատարված հանցագործությունների նկատմամբ օրենսդրության խստացման անհրաժեշտությունը: Այդ կարծիքին է բլոգեր, ՌԴ հասարակական պալատի ԶԼՄ-ների հարցերով փորձագետ Վադիմ Մանուկյանը: «Nation News»-ին տված հրացազրույցում Մանուկյանը փաստեց, որ «COVID-19» համավարակը միայն մերկացրեց առանց այդ էլ խոցելի տեղերը, քանի որ արդեն վաղուց հասկանալի է դարձել, որ Ինտերնետն ապագայում ավելի ու ավելի լուրջ դեր է խաղալու մարդկության առօրյայում: Ուստի համացանցից օգտվելու անվտանգությանն ուղղված ջանքերը պետք է արդեն հիմա գործադրել: Այդ թվում՝ նաև օրենսդրական նախաձեռնություններ առաջ քաշելու առումով: Ինտերնետ-տարածքում կատարված հանցագործությունը ռեալ կյանքում տեղի ունեցածից որևէ այլ կերպ մեկնվի, համոզված է փորձագետը: Ռուսաստանյան «Group-IB» ընկերությունը, որը զբաղվում է կիբերգրոհների բացահայտմամբ և կանխարգելմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում խարդախությունների բացահայտմամբ և համացանցում մտավոր սեփականության պաշտպանությամբ, վկայակոչելով երկրի ՆԳՆ տվյալները՝ հաղորդել է, որ 2020 թ. հունվար-ապրիլ ամիսներին կիբերհանցագործությունների քանակը Ռուսաստանում աճել է 82 տոկոսով: Այդ իրավախախտումներից շատերը կապված են ֆինանսական խարդախության հետ: Կորոնավիրուսի համավարակի պատճառով մեծ թվով աշխատակիցներ անցել են աշխատանքի հեռավար ձևաչափի, իսկ դա նվազեցրել է քաղաքացիների զգոնությունը, փաստում են «Group-IB»–ում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր