211652_close_icon
views-count3426 դիտում article-date 10:01 08-07-2020

Քրեական օրենսգրքում կավելացվեն հոդվածներ օդանավ զավթելու վերաբերյալ․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում և ավելացնել հոդվածներ, որոնք վերաբերում են քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված հանցագործություններին: Մասնավորապես՝ Քրեական օրենսգրքում ավելացվում են հոդվածներ, որոնք վերաբերում են օդանավ փախցնելուն կամ զավթելուն, շահագործման մեջ գտնվող օդանավը ոչնչացնելուն, օդանավում կամ օդանավակայանում պատանդներ վերցնելուն, շահագործման մեջ գտնվող օդանավը մահվան, ծանր մարմնական վնասվածք հասցնելու կամ գույքին կամ շրջակա միջավայրին լուրջ վնաս հասցնելու նպատակով օգտագործելուն: Որոշ հանցագործությունների համար նախատեսվում է մինչև ցմահ ազատազրկում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր