23390 դիտում
21:03 07-07-2020
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետն ու տեղակալը, ովքեր ձերբակալվել էին ԱԱԾ-ի կողմից, գրավով ազատ են արձակվել
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 7-ին, գրավով ազատ են արձակվել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի նախկին պետ Մկրտիչ Վարոսյանը և նույն բաժանմունքի պետի տեղակալ Արայիկ Ղազարյանը:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/21/1155277/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր. օր-ի 309 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ ոստիկանության Դավիթաշենի բաժամունքի պաշտոնատար անձանց նկատմամբ։
Նշված քրգործով մեղադրանք էր առաջադրվել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ՝ 41-ամյա Մկրտիչ Վարոսյանի, նույն բաժանմունքի պետի տեղակալ՝ 32-ամյա Արայիկ Ղազարյանի և նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ՝ 38-ամյա Հակոբ Հակոբյանի նկատմամբ։
Ըստ քրեական գործի նյութերի՝ վերջիններս անցել էին պաշտոնական լիազորությունները և դրդել էին Էդգար Գ.-ին կատարել մի շարք գողություններ։
[b]Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Մկրտիչ Վարոսյանն է [/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0018311001590049421330878.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: