211652_close_icon
views-count2981 դիտում article-date 20:33 07-07-2020

ՀՖՖ-ն մեկնաբանել է «Նոա»-«Շիրակ» հանդիպման վիճելի դրվագները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՖՖ մրցավարական բաժինը մեկնաբանել է Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի «Նոա»-«Շիրակ» հանդիպման վիճելի դրվագները: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: 44-րդ րոպե Տուգանային հարված նշանակելուց հետո մրցավարը մոտենում է խախտման տեղին, բայց իր գործողություններով և ժեստերով ցույց չի տալիս, որ խաղը պետք է վերսկսվի սուլիչով: «Նոան» արագ վերսկսում է խաղը, ինչը թույլատրվում է Խաղի Կանոններով: 54-րդ րոպե Հարվածի պահին «Շիրակի» ֆուտբոլիստը գտնվում է խաղից դուրս վիճակում: Երբ դարպասապահը հետ է մղում գնդակը, հարձակվողը, գտնվելով խաղից դուրս վիճակում, առավելություն է ստանում և գոլ է խփում: Մրցավարն այս դրվագում ճիշտ է գործում՝ չարձանագրելով գոլը: 74-րդ րոպե «Շիրակ» թիմի ֆուտբոլիստը, փորձելով տիրել գնդակին, զրկում է «Նոա» թիմի խաղացողին գոլ խփելու ակնհայտ հնարավորությունից: Համաձայն Խաղի Կանոնների՝ այս խախտման համար մրցավարը զգուշացնում է «Շիրակի» ֆուտբոլիստին երկրորդ դեղին քարտով և իրավացիորեն հեռացնում խաղադաշտից: 79-րդ րոպե «Շիրակի» պաշտպանն ակնհայտորեն կոպիտ է խաղում՝ կանգնելով մրցակցի ոտնաթաթին: Համաձայն Խաղի Կանոնների՝ նմանատիպ խախտումը պետք է պատժվի դեղին քարտով: Մրցավարը զգուշացնում է «Շիրակ» թիմի խաղացողին երկրորդ դեղին քարտով և իրավացիորեն հեռացնում խաղադաշտից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր