211652_close_icon
views-count3431 դիտում article-date 20:01 07-07-2020

Ծառուկյանի գործով խախտվել է քննչական ենթակայության հարցը, դատախազությունն իրավունք չուներ ՀՔԾ-ին ենթակա քրեական գործը հանձնել այլ նախաքննության մարմնի. պաշտպան

[url=https://www.tert.am/am/news/2020/07/07/Tsarukyan/3338681?fbclid=IwAR2vu1qNHN0aUIZAyqRfDHjwH0NQMQlGBl_dIDtRf4Xlbq0czArGqEDxRGI]Tert.am[/url]-ը գրում է. Պաշտպանության կողմի բողոքները հիմնականում վերաբերում էին հիմնավոր կասկածի բացակայությանը, ինչպես նաև վարույթի իրավաչությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանը: Նրա խոսքով՝ վարույթի իրավաչափության հետ կապված առաջին հարցը քրեական գործի հարուցման օրինականությունն է: «Արդյոք օրինական է հարուցվել քրեական գործը, որովհետև քրեական գործի հարուցման օրինականությունից բխում է նաև ողջ գործընթացի օրինականությունը, նաև կալանք կիրառելու հիմնավորությունը: Հաջորդ կարևոր հանգամանքը քննչական ենթակայության հարցն է: Նրա խոսքով՝ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածից բխում է ամբողջ վարույթի իրավաչափության հարցը՝ արդյոք քրեական գործի քննությունը նաև միջնորդությունը ներկայացվել է պատշաճ սուբյեկտի կողմից: «Բանն այն է, որ ամբողջ գործընթացը ոչ պատշաճ սուբյեկտի կողմից է իրականացվում, իսկ եթե վարույթն իրականացնող մարմինը ոչ պատշաճ սուբյեկտ է, ըստ էության, խախտվել են ենթակայութան կանոնները, ուստի ամբողջ վարույթն անօրինական է»,- ասաց նա: Պաշտպանը նշեց, որ դատախազությունն էլ վկայակոչում է քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որտեղ դատախազին իրավունք է վերապահված քրական գործը նախաքննության մեկ մարմնից վերցնելու և տալու մեկ այլ մարմնի. «Բայց դատախազությունն ուղղակիորեն շփոթում է «դատախազի լիազորություն» և «քննչական ենթակայության կանոններ» հասկացությունները, իսկ 190 հոդվածի 10-րդ կետով սահմանվում է, որ դատախազությունը իրավունք չունի հատուկ քննչական ծառայությանը ենթակա քրեական գործերի քննությունը հանձնել նախաքննության այլ մարմինների»,- պարզաբանեց նա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/07/07/Tsarukyan/3338681?fbclid=IwAR2vu1qNHN0aUIZAyqRfDHjwH0NQMQlGBl_dIDtRf4Xlbq0czArGqEDxRGI]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր