211652_close_icon
views-count2007 դիտում article-date 19:59 07-07-2020

Պեպ Գվարդիոլա. Ցանկանում եմ, որ Մեսին մնա «Բարսելոնայում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսի՝ թիմից հեռանալու թեմային: «Ես չեմ պատրաստվում մինչև մրցաշրջանի ավարտը խոսել տրանսֆերների մասին: Ցանկանում եմ, որ Մեսին մնա «Բարսելոնայում», ասել է Գվարդիոլան: Նշենք, որ Մեսիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: Այսօր հաղորդվել է, որ «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններում խնդիրներ են առաջացել: Արգենտինացին դժգոհ է մնացել, որ ակումբը ցանկանում է կրճատել նախկինում պայմանավորված աշխատավարձը:

Նմանատիպ նյութեր