211652_close_icon
views-count1331 դիտում article-date 19:54 07-07-2020

Կառավարությունը չգիտի՝ ինչ անել, դրա համար էլ դիմում է նման մեթոդների, որոնք ոչ մի արդյունք չեն տալու. փաստաբանը ՝ դիմակ չկրելու տուգանքի չափի հնարավոր բարձրացման մասին

Այս առաջարկը Կառավարության անկարողության հերթական դրսևորումն է համավարակի դեմ պայքարում: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/07/07/varosyan/3338371?fbclid=IwAR1-3O9YyjLBvfwTuW3FyRcxB3p668TNwHKww5JuCFTxd32oTwTfam5rUqI]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դիմակը կրելու կանոնների խախտումների համար նախատեսված տուգանքների չափի հնարավոր բարձրացմանը: «Առհասարակ, իրավունքում կա այսպիսի սկզբունք՝ պատժի ծանրությունը չէ, որ կարող է հասարակության մեջ վարքագծի կանոն փոխել: Ավելի արդյունավետ միջոցներ պետք է լինեն: Այս խստացումները ոչ մի բանի չեն հանգեցնելու, իսկ դրանք ներկայացնում են հենց անկարողության դրսևորում, Կառավարությունն իրականում չգիտի՝ ինչ անել, դրա համար էլ դիմում է նմանատիպ մեթոդների»,- ասաց փաստաբանը: Հարցին՝ մինչ այս եղած տուգանքները որքանո՞վ են նպաստել համավարակի դեմ պայքարին ու դրանց կիրառումն ինչպիսի՞ արդյունքներ է տվել, Վարոսյանն արձագանքեց, որ եթե արդյունքները բավարար լինեին, ապա փոփոխության անհրաժեշտություն չէր լինի. «Դա նշանակում է, որ հեղինակների համար էլ է ակնհայտ, որ իրականացվող միջոցառումներն անարդյունավետ են, այդ թվում՝ նաև տուգանքների կիրառումը»: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/07/07/varosyan/3338371?fbclid=IwAR1-3O9YyjLBvfwTuW3FyRcxB3p668TNwHKww5JuCFTxd32oTwTfam5rUqI]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր