211652_close_icon
views-count4452 դիտում article-date 19:44 07-07-2020

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց դատախազների միջնորդությունը

[url=https://www.shantnews.am/news/view/720599.html]Shantnews.am[/url]-ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, չբավարարեց դատախազների միջնորդությունը, որով նրանք խնդրել են սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։ Դատախազները գտել են, թե պաշտպանների ներկայացրած միջնորդությունները թույլ չեն տալիս նրանց ընթերցել մեղադրական ճառի եզրափակիչ մասը։ Դատավորը նշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում դատավարության կողմերի միջնորդություն ներկայացնելու որևէ սահմանափակում չկա, ինչպես նաև չկա համապատասխան կարգավորում։ Միջնորդության քննարկման ընթացքում տուժող կողմի ներկայացուցիչ Ասլանյանը միացավ պաշտպաններին՝ խնդրելով մերժել դատախազների միջնորդությունը և այլևս չվերցնել քննարկման նման միջնորդություն։ Ավելին, հաջորդ նիստին նա պատրաստվում է բացարկ ներկայացնել մեղադրող կողմին։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին։

Նմանատիպ նյութեր