3152 դիտում
23:40 07-07-2020
Օդեսա քաղաքում անցկացվել է Տոլմայի փառատոն. ներկայացվել է սիրված ուտեստի 17 տեսակ
Ուկրաինական Օդեսա քաղաքում անցկացվել է Տոլմայի փառատոն, հայտնում է [url=http://analitikaua.net/2020/v-odesse-proshjol-festival-tolmy/]AnalitikaUA.net-[/url]ը:
Հուլիսի 5-ին Օդեսայի հայկական համայնքում անցկացվեց «Տոլմա» փառատոնը, որի ընթացքում ներկայացվեց սիրված ուտեստի 17 տեսակ՝ պատրաստված «Կանանց հանձնաժողովի» և «Մայրերի միության» անդամների կողմից:
Ուկրաինայի հայերի միության տեղեկատվության համաձայն, կազմակերպության կիրակնօրյա մանկապարտեզի սաները և Օդեսայի հայ երիտասարդական կազմակերպության ակտիվիստները կազմակերպել են նաեւ զվարճալի համերգային ծրագիր միջոցառման հյուրերի համար:
Պարբերականը նաեւ հիշեցնում է, որ հայկական խոհարարական ավանդույթների զարգացմանն ու պահպանմանը միտված միջոցառումների շրջանակներում Հայաստանում և հայ համայնքներում պարբերաբար անցկացվում է Տոլմայի փառատոն:
Ինչպես ավելի վաղ նշել Է Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը, մենք հպարտանում ենք Ուկրաինայի հայերի մշակութային ու պատմական հարուստ ժառանգությամբ եւ հնարավոր ամեն ինչ անում ենք այն պահպանելու եւ հանրայնացնելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2893 դիտում
09:40 14-10-2014
«Էրգրի համի հիշողությունը». Նոր Արթիկ գյուղում կանցկացվի լավաշի և հայկական ուտեստի փառատոն
1499 դիտում
09:54 25-02-2016
Կա տեսակ և կա տեսակ. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
469 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
268 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը